Բաժիններ՝

Բժիշկները շարունակում են պայքարել «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունված 1.2 տարեկան երեխայի կյանքի համար

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված մեկ տարեկան երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին «Արաբկիր» բժշկական կենտրոնի մամուլի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ երեխային ծեծի է ենթարկել նրա հոր ընկերուհին։ Երեխայի ծնողները բաժանված են, իսկ նա մնացել էր հոր և նրա ընկերուհու խնամքին։

Երեխան «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր ընդունվել մարտի 16-ին։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս