Ինդոնեզիան հայտարարել է ռուսական նավթ գնելու պատրաստակամության մասին
Ինդոնեզիան բաց է Ռուսաստանից, ինչպես նաև այլ երկրներից նավթ գնելու համար՝ որպես իր էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարության մաս, հայտարարել է Ինդոնեզիայի էներգետիկայի և հանքային պաշարների նախարար Բահլիլ Լահադալիան։
«Մեզ համար այժմ ամենակարևորը արտադրանքի մատչելիությունն ու մրցակցային գնագոյացումն է։ Սա գերակա խնդիր է… Ռուսաստանից նավթի ներմուծումը հնարավոր դարձավ, երբ ԱՄՆ-ն վերաբացրեց ռուսական նավթին մուտքը, որը նախկինում պատժամիջոցների տակ էր»,- Ջակարտայում լրագրողներին ասել է նախարարը՝ պատասխանելով Ռուսաստանից հնարավոր մատակարարումների մասին հարցին։
Պաշտոնյայի խոսքով՝ Ինդոնեզիայի կառավարությունը չի սահմանափակվում մեկ մատակարարով և Մերձավոր Արևելքում ստեղծված անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին դիտարկում է մի շարք տարբերակներ։



