«Հիմա ես չեմ, դուք եք. սա ո՞նց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում…». Տաթև Հայրապետյան
Տաթև Հայրապետյանը գրում է. «Խնդրում եմ շատ ուշադիր կարդացեք!
«Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։
Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։
Սա այսօրվա լուր է։ Բառացի թարգմանել եմ։
Հիմա ես չեմ, դուք եք. սա ո՞նց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում…»:



