
Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելացնել ռուսական գազի մատակարարման ծավալը

The Baltic Course-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ կապված բնական գազի մատակարարման մեծացման հետ:
Հեյգն ընդգծել է, որ այդ հարցն արդեն իսկ ներկայացվել է էներգետիկայի հետ կապված նախարարների մասնակցությամբ հանդիպման օրակարգ: Գազի մատակարարման ծավալի ավելացման պլանում դիտարկվում է «Հյուսիսային հոսք» (Nord Stream) գազատարի ընդլայնումը:
Հեյգի խոսքերով՝ Ռուսաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիա արտահանվող գազի ծավալի մեծացմամբ: Մեծ Բրիտանիան իր հերթին ներկայումս սուր զգում է էներգակիրների կարիք:
Նշվում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարը ներկայումս հանդիսանում է աշխարհի ամենաերկար ստորջրյա խողովակաշարը: Գազատարը Բալթիկ ծովի միջոցով Ռուսաստանը միացնում է Գերմանիային, նրա ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 1200 կիլոմետր: