Բաժիններ՝

Բարսելոնային լուրջ փոփոխություններ են հարկավոր. Ինյեստա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի կարծում, որ կատալոնյան ակումբի ժամանակաշրջանն ավարտվել է։

«Արդարացի չէ ասել ժամանակաշրջանի ավարտի մասին։ Այս թիմը վերջին 5 տարիների ընթացքում նվաճել է Չեմպիոնների լիգայի երկու տիտղոս, ինչպես նաև 4 անգամ տիրացել Լա Լիգային։

Երկար տարիներ հաղթել ենք և պայքարել բոլոր մրցանակների համար։ Եթե նայեք «Բավարիայի» խաղին նույն ժամանակաշրջանում, ապա նա տպավորիչ չէ։

Հաջորդ մրցաշրջանում պայքարելու ենք տիտղոսների համար, սակայն դրա համար պետք են մեծ փոփոխություններ։ Ես ի նկատի ունեմ նրանց, ովքեր թիմում են և ովքեր գալու են։

Ֆուտբոլը գնալով ավելի է բարդանում, իսկ կատարին մնալու համար հարկավոր է անմարդկային ջանք գործադրել»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս