ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումը չունի այլընտրանք. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան ինտեգրումը՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելը, հանդիսանում է իրենց ռազմավարական ընտրությունը և չունի այլընտրանք.

«Դա ինչ-որ քաղաքական խմբի ընտրություն չէ, այդպիսի ընտրություն վաղուց կատարել է վրաց ժողովուրդը: Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին Վրաստանի որոշումն առաջին հերթին արտացոլում է արևմտայն արժեքներին մեր ժողովրդի հավատարիմ գտնվելը:

Դա ևս մեկ անգամ արտացոլվեց ոչ վաղ անցյալում Վրաստանի խորհրդարանի կողմից մեր երկրի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունների մասին միաձայն բանաձևի ընդունման մեջ»:

Իվանիշվիլին ԵԽԽՎ պատգամավորներին խոստացել է, որ Վրաստանում չի իրականացնելու այլակարծների հետապնդում: Նա ընդգծել է, որ Վրաստանում ընթանում է արդարության վերականգնում, ինչը պահանջում է երկրի բնակչությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930