100 մլն եվրո Բեյլի և Ագուերոյի համար՝ նախընտրական քարոզչության փոխարեն. Պերես
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ձեռքբերումը նրան հնարավորություն կտա պահպանել իր պաշտոնը։
Իսպանական Punto Pelota պարբերականը պնդում է, որ Պերեսն, ում լիազորություններն ավարտվում են ամռանը, կփորձի իրականացնել այս տրանսֆերները՝ բաժնետերերին ապացուցելու իրեն վերընտրելու նպատակահարմարությունը։
Գործարքների ընդհանուր արժեքը կկազմի 100 մլն եվրո՝ 40 մլն Ագուերոյի և 60 մլն եվրո Բեյլի դիմաց։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը