Բաժիններ՝

Ամուսնալուծությունների համաճարակ ՌԴ պետդումայում

ՌԴ Պետդումայի շուրջ 30 պատգամավորներ ամուսնալուծվել են իրենց կանանցից՝ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելուց երկու ամիս առաջ։ Այս մասին գրում է  ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով խորհրդարանում իր աղբյուրները։

Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Հայտնի չեն նաև ամուսնալուծված օրենսդիրների անունները։

Գործակալությունը պնդում է, որ ամուսնալուծությունների պատճառն այն է, որ որոշ պատգամավորներ ցանկանում են թաքցնել իրենց եկամուտները։ Օրենքի համաձայն, խորհրդարանի անդամները պետք է հայտարարգիր ներկայացնեն ոչ միայն անձամբ իրենց, այլ նաև իրենց կանանց, ամուսինների և երեխաների մասով։

Պետդումայի՝ էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Անդրեևը ИТАР-ТАСС-ին հայտնել է, որ ձևական ամուսնալուծությունների դեպքեր կարող են լինել, սակայն այս պահին ինքը ոչ մի տեղեկություն չունի պատգամավորների քաղաքացիական կարգավիճակի փոփոխության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930