Բաժիններ՝

Սաակաշվիլին չի հրավիրվելու մայիսի 26-ի անկախության միջոցառմանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի հրավիրվելու մայիսի 26-ին Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն:

Վերջինս դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ նախագահն իրավունք ունի այցելել յուրաքանչյուր միջոցառման և դիմել ժողովրդին: Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ իրենց ոչինչ հայտնի չէ՝ կապված տվյալ հարցի հետ:

Կոբախիձեն հավելել է, որ այդ օրը չի անցկացվի զորահանդես՝ չբացառելով, որ այդ օրը կարող է բերվել փոքր քանակի ռազմական տեխնիկա:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կարիք չկա մայիսի 26-ին զորահանդես անցկացնելու համար, քանի որ Վրաստանն այն երկիրը չէ, ով պետք է ի ցույց դնի իր զորեղությունը: Չնայած դրան՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ մայիսի 26-ին անպայմանորեն կցուցադրվի ռազմական բաղադրիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930