Մայիսի 26-ին անպայմանորեն կցուցադրվի ռազմական բաղադրիչ. Իրակլի Ալասանիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Անկախության օրը՝ մայիսի 26-ին, անպայմանորեն ներկայացվելու է ռազմական բաղադրիչ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանում անպայմանորեն հանդիսավոր են նշելու մայիսի 26-ը: Ալասանիայի այս հայտարարությունից օրեր առաջ էլ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ անհրաժեշտություն չի տեսնում մայիսի 26-ին զորահանդես անցկացնելու համար, քանի որ Վրաստանն այն երկիրը չէ, որը պետք է ուժ ցուցադրի:
Հիշեցնենք, որ ռուսական մամուլը շտապել է հայտնել, որ Վրաստանում որոշել են հրաժարվել անկախության զորահանդեսից, որի փոխարեն որոշվել է անցկացնել ժողովրդական զբոսահավաք: