
Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է անգործության մեջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր փոխքարտուղար Ադամ Կոբերացկուն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հետևանքով առաջացած ռազմա-քաղաքական իրավիճակը և այլ խնդիրներ: Հանդիպման ժամանակ Աբիևն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի 20-ամյա գործունեությունը «որևէ արդյունք չի տվել»:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին՝ Աբիևը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում թռիչքները հնարավոր են միայն ռազմական դրության ավարտից հետո»: