
Իսրայելական ավիացիան այս տարի առաջին անգամ հարվածել է Գազայի հատվածին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր հարձակվել են Գազայի հատվածի վրա: Դա Գազայի հատվածին Իսրայելի առաջին հարվածն է նախորդ տարվա նոյեմբերից ի վեր, երբ ուժի մեջ մտավ պաղեստինա-իսրայելական հրադադարը:
Իսրայելական կողմը հայտնել է, որ Գազայի հատվածին հարված է հասցրել այն բանից հետո, ինչ պաղեստինցի զինյալները խախտել են հրադադարը և մեկ օրում Իսրայելի ուղղությամբ են արձակել երեք ռեակտիվ կամ ականանետային արկ:
Դրանցից մեկն ընկել է Իսրայելի հարավում՝ չպատճառելով վնաս, իսկ մյուս երկուսը պայթել են Գազայի հատվածի սահմաններում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: