Քեթրին Էշթոնն այսօր պաշտոնական այցով ժամանում է Թուրքիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր պաշտոնական այցով ժամանում է Թուրքիա:

Էշթոնը Թուրքիայում մնալու է երկու օր: Իր թուրքական այցի շրջանակներում Էշթոնը հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային հիմնական հարցերը, ինչպես նաև թուրք-եվրոպական հարաբերությունները:

Էշթոնը հանդիպելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930