
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակցին կաշառք առաջարկած ՀՀ քաղաքացին ձերբակալվել է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ հայ-վրացական սահմանին ընկած «Սադախլո» (Բագրատաշեն) անցակետում ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն Վրաստանի մաքսային ծառայության աշխատակցին առաջարկել է 1000-1500 ռուսական ռուբլի կաշառք:
Հետաքննչական ծառայությունը հայտարարել է, որ Վրաստանի սահմանը հատելիս ՀՀ քաղաքացին բանավոր հայտարարագրել է մեկ ոսկյա ապարանջան և մի զույգ ոսկյա ականջօղ, սակայն նրա բեռան զննման ժամանակ հայտնաբերվել է մատանի և թանկարժեք քարերով ոսկեղեն:
Դրանից հետո ՀՀ քաղաքացին մաքսային աշխատակցին առաջարկել է կաշառք: ՀՀ քաղաքացին ձերբակալվել է, նրա գործը հանձնվել է ոստիկանությանը: