Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստվում է Կասպից ծովում փորձարկել իր նոր «անտեսանելի» ռազմանավերը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կասպյան նավատորմի հրամանատարությունը հստակեցնում է նոր «անտեսանելի» ռազմանավերի փորձարկման ժամկետները: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ պետք է փորձարկվեն նորակառույց «Ուգլիչ» և «Գրադ Սվիյաժսկ» հրթիռակիր փոքր ռազմանավերը: Կասպյան նավատորմի հրամանատարությունն այդ ռազմանավերն արտադրող Զելենոդոլի գործարանի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու է Կասպից ծովի ջրատարածությունում տվյալ ռազմանավերի փորձարկման ժամկետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930