Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողը հրաձգային զենքով վիրավորել է իր ծառայակցին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը հրաձգային զենքով վիրավորել է իր ծառայակցին: Միջադեպը գրանցվել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ գտնվող զորամասերից մեկում:

Այստեղ զինծառայող Սամիր Ալիևը զենքը մաքրելիս անզգուշաբար կրակել է իր ծառայակից Տոգրուլա Աբդուլազադեի նկատմամբ: Տուժածին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Տվյալ փաստը հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930