Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազը չի բացառել Սաակաշվիլիին հարցաքննության կանչելը

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին չի բացառել, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է մի շարք գործերի հետ կապված կանչվել հարցաքննության:

Կբիլաշվիլին պարզաբանել է, որ մի շարք գործերի քննման ժամանակ ի հայտ է եկել նախագահի իրազեկվածությունը, սակայն անհրաժեշտ է, որ դատախազները որոշում ընդունեն հարցաքննության նպատակահարմարության մասին:

Կբիլաշվիլին նաև ընդգծել է, որ դատախազները դեռ չեն ընդունել նախագահին հարցաքննելու մասին որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930