ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է Իրանի հետ բանակցելու նախապայմանները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Իրանի գծով ներկայացուցիչ Ալան Էյրը հնչեցրել է այն պայմանները, որոնց իրագործման դեպքում ԱՄՆ-ի ու Իրանի միջև կարող են անցկացվել ուղիղ բանակցություններ:

Լրագրողների հետ զրույցում Էյրը հնարավոր է համարել ԱՄՆ-ի ու Իրանի միջև ուղիղ բանակցություններ սկսելը. «Մենք շատ ուշադիր ենք գտնվել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Նովրուզ տոնի ժամանակ ասած խոսքերին (մարտի 21-ին Խամենեին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ի հետ խնդիրները կարող են լուծվել, եթե Վաշինգտոնը դադարեցնի պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որոնք վնասում են երկրի տնտեսությանը):

Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մենք պատրաստ ենք Իրանի հետ բանակցություններին՝ լինի դա «5+1» խմբի շրջանակներում, թե անմիջապես երկու երկրների միջև: Դա օգտակար կլինի երկու կողմի համար և կարող է օգնել լուծել միջուկային և մյուս ընդհանուր խնդիրները:

Ուղիղ բանակցություններ սկսելու համար չկան նախապայմաններ, սակայն կողմերն ունեն մի շարք սկզբունքներ: Դրանց մեջ են մտնում հարցերի քայլ առ քայլ լուծումը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը: Երկու կողմն էլ պետք է դրսևորեն բարի կամք և լրջորեն պատրաստվեն բանակցություններին: Սրանք նախադրյալներ չեն, սկզբունքներ են: Բանակցությունները կառուցվում են այդ սկզբունքների հիման վրա:

ԱՄՆ-ը դեմ չէ ուժեղ ու անկախ Իրանի գոյությանը: Մենք չենք ցանկանում վնասել երկրի անկախությանը, մենք չունենք պատժամիջոցների քաղաքականություն: Սակայն գոյություն ունի երկկողմանի քաղաքականությոն միջազգային արենայում:

Պատժամիջոցները հանդիսանում են ճնշման քաղաքականության մասնիկը: Այդ քաղաքականության մյուս մասը հանդիսանում է դիվանագիտությունը: Մեզ համար առաջնահերթը տվյալ խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելն է:

Կարևորն այն է, որ Իրանը պնդում է, թե իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, և եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ Իրանը լրջորեն չի վերաբերում բանակցությունները: Իրանը կարևոր նշանակություն ունի միջազգային հանրության համար: Իրանը նույնպես ունի միջազգային հանրության կարիքը»:

Տեսանյութեր

Լրահոս