21-րդ դարի ամենասեքսուալ կանայք. GQ (լուսանկարներ)
Ամերիկյան GQ ամսագիրը կազմել է հարյուրամյակի 100 ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակը: Դրա նախաբանում նշված է, որ չնայած 21-րդ դարի ավարտին դեռևս 87 տարի կա, սակայն վերջին տարիներն այնքան բուռն ու հագեցած են եղել, որ GQ-ի խմբագրակազմը համարձակվել է արդեն այսօր` 2013 թվականին, կազմել դարի ամենասեքսուալ կանանց 100-յակը: Դրանում ընդգրկվել են ոչ միայն երգչուհիներ, դերասանուհիներ, թոփ-մոդելներ, այլ նաև հասարակական-քաղաքական ոլորտում ակտիվ կանայք, հեռուստահաղորդավարուհիներ, երկրների առաջին տիկնայք և այլք:
GQ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է երգչուհի Բեյոնսեն: Երկրորդ հորիզոնականն իրար մեջ կիսում են միանգամից երեք Ջեսիկաներ` Ջեսիկա Սիմփսոնը, Ջեսիկա Բիլլը և Ջեսիկա Ալբան: Աղյուսակի եռյակը եզրափակում է դերասանուհի Քեթի Հոլմսը` Թոմ Քրուզի նախկին կինը: Չորրորդ հորիզոնականում է հայտնվել չին դերասանուհի Չժան Ցզին, ով հայտնի է դարձել «Ճանապարհ դեպի տուն» կինոնկարում գլխավոր հերոսուհու դերակատարմամբ:
Դարի ամենասեքսուալ կանանց 100-յակի հինգերորդ հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: 6-10 հորիզոնականները զբաղեցրել են Ջենիֆեր Լոպեսը, Ջորջ Բուշ-կրտսերի կինը` Ջաննա Բուշը, Բրիթնի Սփիրսը, Նաոմի Վոթսը և Եվա Մենդեսը:
Հարյուրամյակի ամենասեքսուալ կանանց ցուցակում է հայտնվել է նաև հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը. նա զբաղեցրել է 43-րդ տեղը: Նշենք, որ վարկանիշային աղուսակում ազգությամբ ռուս կանանցից ընդգրկվել է միայն 2010 թվականին ԱՄՆ-ում լրտեսության և փողերի լվացման մեղադրանքով ձերբակալված, ապա ռուսական կողմին փոխանցված հեռուստահաղորդավարուհի, թոփ-մոդել Աննա Չապմանը: Նա զբաղեցրել է GQ-ի աղյուսակի 47-րդ հորիզոնականը:
Դարի ամենասեքսուալ կանանց հարյուրյակում ներառվել են Բրիթնի Սփիրսը, Մեգան Ֆոքսը, Շակիրան, Փերիս Հիլթոնը, Մոնիկա Բելուչին, Սիեննա Միլլերը, Հոլլի Բերրին, Պենելոպե Կրուզը, Ջենիֆեր Էնիսթոնը, Ֆրիդա Փինտոն, Շարլիզ Թերոնը, Միլա Կունիսը, Ռոզարիո Դաուսոնը, Ալիսա Շուբերթը, Էնդրյու Տատուն և բազմաթիվ այլ հայտնի դերասանուհիներ, երգչուհիներ, հեռուստահաղորդավարուհիներ ու թոփ-մոդելներ:
1. Բեյոնսե
2. Ջեսիկա Սիմփսոն
2. Ջեսիկա Բիլ
2. Ջեսիկա Ալբա
3.Չզան Ցզի
4.Քեթի Հոլմս
5.Միշել Օբամա
6. Ջենիֆեր Լոպես
7. Ջաննա Բուշ
8. Բրիթնի Սփիրս
9.Նաոմի Վոթս
10. Եվա Մենդես