Մահվան ելքով վրաերթ Կապան քաղաքում

Այսօր` հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ 40-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, Հունան Ավետիսյան փողոցում, Կապանի կենտրոնական շուկայի դիմաց` վարելով Մերսեդես մակնիշի 33 ՏՕ 993 համարանիշի ավտոմեքենան, վրերթի է ենթարկել հետիոտն, Կապանի բնակիչ 60-ամյա Սամվել Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակ գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում քննիչ Արմեն Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031