
Դատում են տաքսու վարորդի հետ վիճաբանելու համար

2012թ. ապրիլի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, «Ռոյալ» տաքսի ծառայության գրասենյակում, իրեն պարտք գումարը պահանջելու հարցի շուրջ, 1977 թվականին ծնված, Ավան թաղամասի բնակիչ Արթուր Խ.-ն վիճաբանել է նույն տաքսի ծառայության վարորդ Գոռ Պ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է Գոռ Պ.-ի մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արթուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով:
Գործի դատաքննությունը կատարվում է ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: