Ավտովթար Երևանում. ՌԴ դեսպանատան պաշտոնյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի ստորգետնյա հանգույց ընկած հատվածում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Վաչե Ղազարյանը` վարելով «Օպել Աստրա» մակնիշի 58 AD 555 համարանիշի անվտոմեքենան, բախվել է ՌԴ քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Օվերեչենկոյի վարած «ԲՄՎ X3» մակնիշի 04 Д 003 АМ համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժանանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայակ գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները` Հրանտ Աբրամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր աշխատանքներ կատարելուց հետո ավտոմեքենաները ի պահ են հանձնել վարորդներին:

Պարզվել է նաև, որ «Օպել Աստրա»-ի վարորդը չի ունեցել ԱՊՊԱ կտրոն, ինչի համար էլ ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության 50 հազար դրամի չափով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից 1 ու կես ժամ անց «ԲՄՎ X3»-ի վարորդ Սերգեյ Օվերեչենկոն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ս. Օվերեչենկոն , ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, որպես դեսպանի օգնական:

Նախապատրաստված նյութերը ուղարկվելու են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Տեսանյութեր

Լրահոս