Բաժիններ՝

WP8-ի բազայի վրա ամենաէժան Nokia սմարթֆոնը վաճառքի է հանվել Ռուսաստանում

Ռուսաստանում վաճառքի է հանվել Nokia Luma 620-ը, որը ֆիննական ընկերության ամենաէժան սմարթֆոնն է՝ Windows Phone 8 բազայի հիման վրա: Այս մասին գրված է Lenta.ru-ին ուղարկված հաղորդագրության մեջ:

Սմարթֆոնի համար առաջարկվող գինը կազմում է 11990 ռուբլի (մոտ 4000 դոլար): Nokia ընկերության այլ սարքավորումները, որոնք հիմնված են Windows Phone 8-ի վրա, ավելի թանկ արժեն. Lumia 920-ն արժե 24990 ռուբլի, իսկ Lumia 820-ը՝ 19990 ռուբլի:

Սմարթֆոնն ունի 3.8 դյույմանի էկրան՝ 480×800 կետայնությամբ, Snapdragon S4 երկակի պրոցեսոր, 512 մեգաբայթ օպերացիոն հիշողություն և 8 գիգաբայթ ներքին հիշողություն: Ունի հիշողության քարտի համար նախատեսված սլոտ և երկու տեսախցիկ՝ 0.3 և 5 մեգապիքսել:

Nokia-ում արդեն ավանդույթ դարձած տարբեր վառ գույների պատյաններ կունենա նաև Luma 620-ը, այն կլինի կանաչ, մանուշակագույն, դեղին, ինչպես նաև՝ սպիտակ և սև:

Սմարթֆոնում առկա են հավելվածներ լուսանկարների հետ աշխատանքի, ինչպես նաև «Nokia քարտեզներ» և «Երաժշտական Nokia» ծրագրերը:

Նշենք, որ Windows Phone 8 օպերացիոն համակարգը Microsoft ընկերությունը թողարկել է 2012թ.-ի հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս