Մկնդեղ է խմեցրել անչափահաս որդիներին
26-ամյա Քրիստինեն մեղադրվում է իր իսկ երեխաներին սպանելու փորձ կատարելու մեջ։ Երիտասարդ մայրը 2012թ. հունիսի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, անասնաբուժական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ, ապա կենցաղային հարցերի պատճառով ինքնասպան լինելու նպատակով խմել է ինքը և, առաջադրված մեղադրանքի համաձայն, խմեցրել նաև իր երկու անչափահաս որդիներին:
Այս սահմռկեցուցիչ արարքի համար 26-ամյա Քրիստինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Իսկ «Գարատեքս» տեսակի մկնասպան պատրաստուկը որպես իրեղեն ապացույց կցվել է քրեական գործին։
Գործը դատարան է ուղարկվել 2012 թվականի տարեվերջին, իսկ հունվարի 21-ին դատարանում տեղի կունենա առաջին դատական նիստը:
«Փաստինֆո»