Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը. Tata Steel Chess

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը շատ մոտ էր հաղթանակին Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի 7-րդ տուրի ռուս Սերգեյ Կարյակինի հետ պարտիայում: A մրցաշարի գործող չեմպիոնը երկար ժամանակ շոշափելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Թվում էր՝ Կարյակինը շուտով կհանձնվի, սակայն Լևոնը մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց և Սերգեյը կարողացավ հավասարեցնել դիրքն ու կես միավոր վաստակել: 7-րդ տուրից հետո Արոնյանը վաստակած 4 միավորով Պենտալիա Հարիկրիշնայի հետ կիսում է 5-6-րդ տեղերը:

Զուգահեռաբար ընթացող պարտիաներում աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը սպիտակներով առավելության հասավ հոլանդացի Լյուկ վան Վելիի նկատմամբ և վաստակած 5 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին, ով ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ:

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Հիկարու Նակամուրան պարտության մատնեց չինացի Վանգ Հաոին և իր ակտիվում ունի 4.5 միավոր: Նակամուրան Կարյակինի հետ կիսում է 3-4-րդ տեղերը:

Էրվին Լ՛Ամի – Անիշ Գիրի, Հոու Յիֆան – Ֆաբիանո Կարուանա և Իվան Սոկոլով – Պենտալիա Հարիկրիշնա պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Հիշեցնենք, որ B մրցաշարում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն այսօր սպիտակներով հաղթել է հոլանդացի Ռոբին վան Կամպենին և 5 միավորով հավասարվել մրցաշարային աղյուսակի առաջատարին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս