Բաժիններ՝

Սթիվ Ջոբսի տունը թալանողը ֆուտբոլիստ է եղել

Կալիֆոռնիայի ոստիկանությունը բացահայտել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին պատկանող առանձնատան կողոպուտի մանրամասները: Այս մասին հաղորդում է Mercury News-ը:

Հանցագործը 35-ամյա Քարիմ Մակֆիրլին է, ով նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել: Պալո Ալտոյում գտնվող Ջոբսի տնից նա գողացել է Apple ընկերության գադջեթների տարբեր տեսակներ, ոսկյա իրեր, թանկարժեք շամպայն, ինչպես նաև Ջոբսի դրամապանակը, որտեղ միայն մեկ դոլար է եղել: Կողոպուտից որոշ ժամանակ անց Մակֆիլինը գողացված գադջեթներից մեկով համացանց է մտել, և ոստիկանները նրա IP-հասցեի միջոցով կարողացել են ձերբակալել հանցագործին: Նախկին ֆուտբոլիստն արդեն ներողություն է խնդրել Ջոբսի այրուց:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031