
Միջբանկային գործարքների հետ կապված խնդիրներ են ծագել

Երեկ գրեթե ողջ օրվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգում ինչ-որ խնդիր է ծագել:
Մասնավորապես, չեն կատարվել միջբանկային գործարքները, ինչի պատճառով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ խնդիրներ են ունեցել:
Թեև մի շարք գործարարներ ու բանկերի հետ ամենօրյա կապի մեջ գտնվող հաշվապահներ 168.am-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը, Կենտրոնական բանկից մեր թղթակցին ասել են, որ նման խնդիր չի առաջացել:
«Նման բան չի եղել: Միգուցե նման բան տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, բայց, որ լինի բողոք, կամ մենք չկարողանանք գործարքներ կատարել` նման բան չի եղել»,- 168.am-ի թղթակցին ասել է ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հայկ Կիրակոսյանը: