«Վայրենուհին», ամենայն հավանականությամբ, կառաջադրվի

168.am-ի տեղեկություններով`առաջիկա ՏԻՄ ընտրություններին Աշտարակի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) անդամ Հայրենուհի Կարապետյանը, ով, ըստ աշտարակցիների` հայտնի է «վայրենուհի» մականունով:

Համաձայն Աշտարակի բնակիչների տրամադրած տեղեկատվության` Հ. Գևորգյանը նախկինում աշխատել է դպրոցում՝ որպես ուսուցչուհի, սակայն դպրոցի տնօրենին հայհոյելու համար հեռացվել է աշխատանքից:

Ասում են` տնօրենը իրեն հայհոյելու համար «վայրենուհուն» նույնիսկ դատի է տվել:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Աշտարակի ներկայիս քաղաքապետ Գագիկ Թամազյանն իր թեկնածությունը չի առաջադրելու՝ գիտակցելով, որ վերընտրվելու որևէ հնարավորություն չունի:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031