
Երեխաները Սերժ Թանկյանի և Ատոմ Էգոյանի համար ծրագրեր են գրում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն օրերս հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 1-ամյակը:
Վերջերս համացանցում հայտնվեց հանրահայտ հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանի «Uneducated Democracy» («Անգրագետ ժողովրդավարություն») նոր երգի տեսահոլովակը: Հոլովակի պատրաստման աշխատանքներում ընդգրկված էին «Թումոյի» 14-18 տարեկան մի խումբ սաներ:
Կենտրոնի սաներն արդեն գրեթե ավարտին են հասցնում նաև հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմի համար արված անիմացիան: Եթե սաների առաջարկած ծրագիրն ընտրվի, ապա Ատոմ Էգոյանը մշտապես իր ֆիլմի վերջում «Թումո» կենտրոնի սաների պատրաստած ամիմացիոն ծրագիրը պետք է օգտագործի:
Այս մասին 168.am-ի թղթակցին պատմեց «Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք առաջիկայում: