Ռեալը երբեք չի հանձնվում. Ֆլորենտինո Պերեսի պատասխանը՝ Ժոզե Մոուրինյոյին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի եկել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Էսպանյոլի» հետ խաղում (2։2) կորցրած միավորներից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն հայտարարությունը, թե «Ռեալը» գրեթե չի կարող պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։
«Մադրիդի «Ռեալի» հիմնական սկզբունքն այն է, որ ակումբը երբեք չի հանձնվում՝ անկախ այն բանից, թե որքան բարդ է խնդիրը։ Սպորտում և կյանքում երբեք չի կարելի հանձնվել», – Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվող «Բարսելոնան» 13 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին», որն այս պահին զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը