Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա աղջիկը մահացել է

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կեսօրին մահացել է 21-ամյա Լիլիթ Մելքոնյանը:

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին, ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել էին Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Օգսեն Բաբախյանի վարած «Մազդա» մակնիշի 18 ԼՏ 078 համարանիշի Էջմիածին քաղաքի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Ամիրյանի վարած «Գազ-3110» մակնիշի 34 ՏV 667 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 23-ամյա Հարութ Պողոսյանի վարած «Վազ 2106» մակնիշի 30 ՏՍ 245 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Մեծամորի հիվանդանոց էին տեղափոխվել «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը՝ Թալին քաղաքի բնակիչ, 21-ամյա Լիլիթ Մելքոնյանը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին տեղեկացրել էին, որ հիվանդանոց տեղափոխվածները վերջերս էին նշանադրվել:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը:

Ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանման տարածք: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվել:

Տեսանյութեր

Լրահոս