
Քաղտեխնոլոգն ու Սյուզին

Peoplemeter ընկերության նախագահ, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը երեկ բավական բովանդակալից զրույց է ունեցել երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ, որը ներկայացրել է իր ֆեյբուքյան էջում:
«Նկարում տեսնում եք Մելիքյան Սյուզի անունով «երգչուհու» ֆեյսբուքյան էջն ու պաշտոնական էջը… Բանն այն է, որ աղջիկը դեռ չի կողմնորոշվել իր անունը անգլերեն ինչպես է գրվում Syuzi, թե՞ Syuzy…
Երեկ կարգին ուրախացա՝ այս «երգչուհու» պատի վրա մի քանի միտք թողնելով: Մասնավորապես, Սյուզին փորձում էր Ավետ Բարսեղյանին ներկայացնել Մոնթեի, Անդրանիկի հետ հավասար, իսկ հետո ինձ բացատրեց, որ մարդիկ բաժանվում են երկու մասի՝ անբարոյականներ և հավատացյալներ… Իմ այն դիտարկմանը, որ երկուսն էլ սուբյեկտիվ հասկացողություններ են, Սյուզիի գիտելիքները սպառվեցին, ու նա ինձ ջնջեց… Նման ռաբիզ խոսակցություն վաղոււււււց չէի ունկնդրել»,- գրել է Ն. Մալյանը: