Բաժիններ՝

Կփորձեմ Հենրիխին համոզել, որ տեղափոխվի Սպարտակ. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, ով վերջերս «Կրասնոդարից» տեղափոխվել էր «Սպարտակ», հայտարարել է, որ կփորձի համոզել հավաքականում իր թիմակից, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ևս տեղափոխվել մոսկովյան ակումբ։

«Կարծում եմ, որ «Սպարտակը» Ռուսաստանի ուժեղագույն ակումբն է։ Մեզ միայն փոքր-ինչ հաջողություն է պակասում։ Այս ակումբի երկրպագուներն ինձ շատ են դուր գալիս. նրանք մշտապես աջակցում են իրենց թիմին։ Ինձ համար չափազանց կարևոր է երկրպագուների ուշադրությունը, և ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի նրանց չհիասթափեցնեմ։

Իսկ եթե նրանք ձեզ խնդրեն, որ համոզեք Հայաստանի հավաքականում ձեր թիմակից Հենրիխ Մխիթարյանին տեղափոխվել «Սպարտակ», դուք դա կանե՞ք։

– Ինչո՞ւ ոչ։ Իհարկե, ես նրան խորհուրդ կտամ տեղափոխվել «Սպարտակ», թեև Հենրիխը հանդես է գալիս մեծ ակումբում՝ «Շախտյորում»։ Բացի այդ, եթե չեմ սխալվում, նա մի շարք առաջարկներ ունի եվրոպական թոփ-ակումբներից։ Սակայն դա կլինի նրա ընտրությունը», – Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն՝ հղում կատարելով «Ռոսիյսկայա գազետային»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս