
Յուրա Մովսիսյանը` Սպարտակի լեգենդների մարզաշապիկով (լուսանկար)

Հայաստանի ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով օրերս է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ», մասնակցել է ակումբի ֆոտոսեսիային, որով ֆուտբոլիստները ներկայացրել են թիմի լեգենդներին նվիրված մարզաշապիկները:
«Սպարտակի» ֆուտբոլիստները նկարվել են սպիտակ մարզաշապիկներով, որոնց վրա պատկերված են եղել ակումբի լեգենդները:
Մովսիսյանի մարզաշապիկին պատկերված է եղել Ֆյոդոր Չերենկովը: Լուսանկարները հրապարակվել են «Սպարտակի» պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը