
Դեկտեմբերի 24-ից Երևանի մի շարք փողոցներում կգործարկվեն նոր արագաչափեր (ցանկ)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:
Մասնավորապես. 2012 թվականի դեկտեմբերի 24-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ փողոցներում և խաչմերուկներում.
Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց
Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց
Գայի պողոտա-Ստեփանյան փողոց
Գայի պողոտա-Նանսենի փողոց
Դավիթ Անհաղթի փողոց
Ուլնեցու փողոց
Տիգրան Պետրոսյան փողոց
Փիրումյաններ փողոց
Ազատության պողոտա-Բաբայան փողոց
Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց
Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց
Տիգրան Մեծի պողոտա-Սասունցի Դավթի փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: