
Բարսելոնայի երկրպագուները խնդրել են Մոուրինյոյին մնալ Ռեալում

«Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի մեկնարկից մի քանի րոպե առաջ «Նոու Կամպ» մարզադաշտում հավաքված երկրպագուները վանկարկել են. «Մոո´ւ, մնա, մենք քեզ սիրում ենք»:
Մարզադաշտում տեղադրված մեծ էկրանով հեռարձակել են «Ռեալ» – «Էսպանյոլ» հանդիպումը: Վերջին րոպեներին առաջնության հետնապահը հավասարեցրել է հաշիվը, ինչն էլ առիթ է դարձել նման վանկարկման:
Նշենք, որ «Բարսելոնան» 4:1 հաշվով պարտության մատնեց «Ատլետիկոյին» և էլ ավելի մեծացրեց միավորների տարբերությունը մադրիդյան թիմերի նկատմամբ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը