Բաժիններ՝

Ներդրողները սկսել են ուշադրություն չդարձնել վարկանիշային գործակալություններին

Պարտատատոմսերի համաշխարհային շուկայի թրեյդերները սկսել են ուշադրություն չդարձնել խոշորագույն վարկանիշային գործակալությունների (օրինակ՝ Moody’s-ի կամ Standard&Poor’s-ի) գնահատականներին։ Ավելին, շատ հաճախ անում են հակառակը այն բանի, ինչ նրանց խորհուրդ են տալիս գործակալությունները։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Bloomberg-ի տվյալներով, առանձին երկրների սուվերեն պարտատոմսերի եկամտաբերության դինամիկան 52%-ով չի համապատասխանել վարկանիշային կազմակերպությունների կանխատեսումներին։ Ընդ որում, լրագրողների կարծիքով, Moody’s-ում իրավիճակը շատ ավելի վատ է, քան Standard&Poor’s-ում։ Կանխատեսումների սխալը առաջինի դեպքում կազմում է 56%, իսկ երկրորդի դեպքում՝ 50%։

Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակը» բազմիցս քննադատվել է այն բանի համար, որ նախ չկարողացավ կանխատեսել ֆինանսական ճգնաժամը, իսկ հետո նաև՝ պարտքային ճգնաժամը։ Արդյունքում՝ շատ երկրներ (առաջին հերթին զարգացող երկրները) սկսել են նախապատվությունը տալ սեփական վարկանիշային ընկերություններին, որոնց մասնաբաժինը շուկայում դեռ փոքր է։

Ավելացնենք նաև, որ այս տարվա հոկտեմբերին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը մտադիր են բացել համատեղ անկախ վարկանիշային գործակալություն։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս