Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը փոխե՞լ է շեշտադրումները

«Տնտեսական աճի մեր իրականության մեջ աննախադեպ տեմպերի շնորհիվ նյութական նախադրյալներ ստեղծեցինք զարգացման համար»,- շաբաթ օրը ՀՀԿ 14-րդ համագումարի իր ելույթում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: «Տնտեսական աճի աննախադեպ տեմպեր» արձանագրվել են 2001-2007թթ.` Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Այսինքն` գործող նախագահը դրական գնահատական է տալիս իր նախորդի վարած տնտեսական քաղաքականությանը` համարելով, որ այն հետագա զարգացման համար լավ հիմք էր։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում ներկայիս իշխանական թիմը, խոսելով ճգնաժամի դասերից և տնտեսության թույլ կառուցվածքի մասին` անուղղակիորեն մեղադրում էին նախկին իշխանություններին` սխալ տնտեսական քաղաքականություն տանելու և տնտեսությունը «հիվանդացնելու» համար։ Բանն անգամ հասավ նրան, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Ռ. Քոչարյանն անդրադարձավ այդ մեղադրանքներին։ «Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացե՞լ է, թե՞ դժվարացել: Այդ փաստն ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է՚,- «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել էր Քոչարյանը՝ ավելացնելով, որ երկրի տնտեսական և քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է, և, որ մարդիկ լավից չեն փախչում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս