Sportbox.ru կայքը կազմել է Եվրոպայի ամենացանկալի ֆուտբոլիստների 5-յակը, որում տեղ է հատկացվել նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում ստորագրել են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Դեկտեմբերի 17-ին ստորագրման արարողությանը Եվրամիության կողմից մասնակցել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը` որպես Եվրամիության խորհրդի նախագահ, ԵՄ Ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը, Հայաստանի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Եթե Լևոն Զուրաբյանից և Վարդան Օսկանյանից ոչ մեկը չի ձայնագրել, այդ դեպքում երկուսի անձնական կյանքի իրավունքի շատ լուրջ բնույթի միջամտություն է եղել:
Դատական նիստի ընթացքում հրապարավեց նաև մեղադրյալ Արման Խաչատրյանի ճանաչման արձանագրությունը:
«Կատարվել է այլանդակություն՝ մարդկանց գաղտնի ձայնագրել են՝ խախտելով նրանց սահմանադրական իրավունքը: Իսկ բովանդակություն առումով, եթե ես իմ կարծիքը հայտնեմ, օգտակար կլինեմ ձայնագրողներին»:
սա տոտալիտար, ամբողջատիրական համակարգ է, և Էթիկայի հանձնաժողովի վրա խորհրդարանական մեծամասնության ձեռնարկած հարձակումը կարևոր է սրանով. դա ցույց է տալիս գործող իշխանության ամբողջատիրական բնույթը:
Հանդես գալով այդպիսի կարգախոսով՝ թե իշխող կուսակցությունը, թե կուսակցության ղեկավարը, փաստորեն, ընտրել են Հայաստանի զարգացման դեպի ոչինչ տանող ռազմավարական վեկտորը: «Ապահով» ձևակերպումը դուրս է քաղաքացիներին կոնսոլիդացնող համահայկական արժեհամակարգից: Այն ավելի կենցաղային, քաղքենի, «բյուրգերական» իմաստով է օգտագործվում, հետևաբար՝ այդպես էլ ընկալվում է զանգվածային գիտակցության կողմից:
Հայաստանի հավաքականի թեկնածու Մաուրո Գևգեոզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը:
«Լևոն Զուրաբյանի հայտարարությունը լրիվ բավարարում է: Այն, ինչ ինքն իր հայտարարության մեջ ասել է, ես ամբողջապես իր հետ համաձայն եմ»:
ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ համացանցում տարածված իր և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի զրույցի գաղտնալսման և տարածման հարցով դեռ չի որոշել՝ դիմելո՞ւ է արդյոք ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու համար, թե՞ ոչ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, 2012 թ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում անց են կացրել ոստիկանության «բաց դռների օր» միջոցառումների շարք:
Հայաստանում պարբերաբար հեղափոխության մասին խոսում են տարբեր ուժեր: Ոմանք հետո, իշխանության գալիս, այլ ճանապարհ են ընտրում: Սակայն Հայաստանում հայտնի է մեկ հեղափոխական կուսակցություն` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Իհարկե, վերջին 15 տարիներին Դաշնակցությունը հեղափոխական է միայն անունով: Գործնականում Դաշնակցությունն այս ընթացքում հասցրել է լինել և իշխանության մաս, հանդես է եկել չափավոր ընդդիմության, բայց ոչ երբեք՝ հեղափոխական դիրքերից:
ԱՄՆ Հետախուզության ազգային խորհուրդը ծավալուն զեկույց է պատրաստել՝ կանխատեսումներ անելով և տարբեր սցենարներ նշելով համաշխարհային տնտեսության, աշխարհաքաղաքականության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ Լ. Զուրաբյանի հայտարարությունները «լղոզելը» կնշանակի՝ ընդունել այն ամենը, ինչ Օսկանյանի հետ զրույցում՝ որպես Կոնգրեսի «գիծ», ներկայացրել է ՀԱԿ համակարգողը: Ընդունելով դա, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Հրանտ Բագրատյանը, և՛ մնացածը մտնելու են այդ «գծի մեջ», ինչպես Լ. Զուրաբյանը խոսում էր Գագիկ Ջհանգիրյանի մասին:
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39169139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«Զուրաբյանն այն մարդը չէ, որը պետք է քայլեր անի ՀԱԿ առաջնորդի ցանկություններից կամ ծրագրերից դուրս»:
«Սխալ է ընդդիմության մի թևի մասին խոսելիս բոլորին նկատի ունենալ։ Ի տարբերություն իշխանության` ընդդիմությունը բազմաբևեռ է։ Ընդհանրապես ամեն բացթողում կարող է իր բացասական ներգործությունն ունենալ»:
Դեկտեմբերի 19-ին տեղի կունենա ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Աղքատության դեմ 10-րդ բարեգործական հանդիպումը, որը կկայանա Պորտու-Ալեգրի քաղաքում:
Կառաջադրվի՞ արդյոք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում՝ հարցին Կոնգրեսում չեն շտապում պատասխանել:
Մենք այլևս չպետք է լուռ նայենք, թե ինչպեն են ոմանք քաղցած ու անպաշտպան ժողովրդի հաշվին ապրում շքեղության մեջ, դղյակներ ու ամրոցներ կառուցում:
«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանը հրապարակեց տուժող Արկադի Աղաջանյանի նախաքննական ցուցմունքները՝ կապված մեղադրյալ Գարիկ Մարգարյանի հետ` հաշվի առնելով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան հակասություններ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 17-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան արժույթն առաջարկվել է 407.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.05 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406 դրամով և վաճառվում 409 դրամով:
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել իր նոր՝ «PreGomesh» երգի կապակցությամբ.
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է ծխելու մասին մտքերով:
Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ:
Բնապաշտական հավատքը և տոմարի նման կառուցվածքը հնարավոր է, որ կապված են մեկը մյուսի հետ։
«Ինքնին փաստն արդեն տալիս է պատասխան մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հիմնարար ազատությունների, անհատի ազատության սահմանափակման հետ կապված: Էլ ի՞նչ կարելի է ասել, սա Հայաստանն է և վե´րջ, ինչպես ասվեց ելույթում»:
Հյուսիսային պողոտայում տեղադրված ամանորյա խանութ-տնակներն արդեն գործում են: Պողոտայում տեղադրված դեկտեմբերի 15-ից մինչ հունվարի 13-ը տնակները հասարակությանը կառաջարկեն ամանորյա իրեր, քաղցրավենից, զարդարանքի տարբեր պարագաներ:
Մեկ ժամ առաջ ավարտվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը: