UBS-ը կտուգանվի 1.6 միլիարդ դոլարով
Շվեյցարական UBS բանկը կարող է տուգանվել 1.5 միլիարդ շվեյցարական ֆրանկով (1.63 միլիարդ դոլար)՝ LIBOR տոկոսադրույքների հետ կապված մեքենայությունների համար։
Բանկին մեղադրում են ԱՄՆ արդարադատության նախարարությունը՝ CFTC (Commodity Futures Trading Commission) հանձնաժողովի հայցի հիման վրա, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի՝ ֆինանսական շուկաների վերահսկողությամբ զբաղվող մարմինները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանկը բանակցություններ է վարում՝ 1 միլիարդ դոլար վճարելու և այդ խնդիրը լուծելու համար։
Սակայն եթե մեղադրանքները հաստատվեն, ապա UBS-ը ստիպված կլինի 3 անգամ ավելի շատ տուգանք վճարել, քան բրիտանական Barclays-ը (այս տարվա հունիսին Barclays-ի համար սահմանվել էր 450 միլիոն դոլար տուգանք)։