Բաժիններ՝

Ժան Ռենոյին սոցցանցերում «սպանում» են

Սոցիալական ցանցերում վերջին 2 օրերի ընթացքում տարածվել է դերասան Ժան Ռենոյի մահվան մասին կեղծ լուրը։

Ինչպես գրում է Mediamass գործակալությունը, առաջին գրառումը կատարվել է Twitter-ի ֆրանսիական սեգմենտում կիրակի օրը՝ հետևյալ բովանդակությամբ. «Ժան Ռենոն լքեց մեզ. R.I.P.»։ Մեկ ժամ անց հաղորդագրությունները շատացան, և դրանցում արդեն հղում էր արվում Ռենոյի մտերիմ մարդկանցից մեկին։

Նույն օրը երեկոյան դերասանի ներկայացուցիչը պաշտոնապես հերքեց այդ լուրը, սակայն հաղորդագրությունների տարածման վրա դա որևէ կերպ չազդեց։ Հաղորդագրությունները սկսեցին հայտնվել նաև ռուսական և այլ տիրույթներում։

Նշենք, որ Ժան Ռենոն ավարտել է նկարահանումները «Ջո» դետեկտիվ սերիալում, որտեղ խաղում էր թոշակի անցած և հետո վերադարձած ոստիկանի դեր։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2013 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31