Շաբաթ օրը հիվանդանոցում մահացել է «Վազ 2121»-ի վարորդ, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ 48ամյա Անդրանիկ Խաչատրյանը:
ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում աշխատանքներին:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում երեկ թիվ 1 և 35 ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրությունները:
Լոնդոնի կարգավիճակը՝ Եվրոպայի ֆինանսական կենտրոն, սկսել է նյարդայնացնել եվրոյի գոտու ներկայացուցիչներին։
Երեկվա «ընտրությունները» հաստատեցին, որ ոչինչ չի արվել ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ և առաջիկա ընտրությունը նորից լինելու է «ավազակային»:
Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
«Կարող ես աշխարհն էլ ունենալ որպես քո սեփականություն, բայց մարդ շահել, գիտություն, մշակույթ շահել, արվեստ շահել, մտավորականին, մանկավարժին, գիտնականին մեծարել` ամեն մարդու բան չէ»:
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Հայտնի են դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների պաշտոնական արդյունքները:
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը դեկտեմբերի 1-ից ներկայացնում է երեք կոլեկցիոներների՝ արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների ընտրանին:
Քիչ առաջ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Հարությունյանի միջև համաձայնություն ձեռք բերվեց 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը հետաձգել մինչև մեկ տարով: …Քիչ առաջ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Հարությունյանի միջև համաձայնություն ձեռք բերվեց 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը հետաձգել մինչև մեկ տարով:
Հանրապետությունում կամավորության սկզբունքով կոոպերացիայի բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախարարաության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի» նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն:
ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն անդրադարձել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի փոխադարձ վիրավորանքներին:
2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման համար հրավիրում ենք աշխատանքի լրագրողական ոլորտում մասնագիտացած երիտասարդների (ուսանողների)։
Քրիստինե Պեպելյանն արդեն ավարտել է իր նոր՝ «Շնորհակալ եմ» անվանումով CD-ի ձայնագրման աշխատանքները:
Բերեզովսկու հաշվին 5 սեյվ է գրանցվել:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը էմոցիոնալ պատասխան է տվել թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի` այլ ակումբ տեղափոխվելու ցանկությանը:
«Եթե նրանք գային հունվարի երկրորդ կեսին, միանշանակ կասեի, որ այցը կապված է նախագահական ընտրությունների հետ: Բայց նման այցերը ծրագրվում են, պլանավորվում են նախօրոք: Սա մեկ տարի առաջ պլանավորված այց է ու նախագահական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ահարոն Ադիբեկյանը:
ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ ՝ դեկտեմբերի 1-ին, ուշ երեկոյան վրացական Ժդանովական գյուղում տեղի է ունեցել մահացու վրաերթ. մահացել է գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանը: Ողբերգական այս դեպքը կապվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվան հետ:
Ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի 75-ամյա Սանասար Գևորգյանին, իսկ մեքենան վարել է նրա փեսան՝ 46-ամյա Միքայել Ենգոյանը:
«Մերսեդեսի» վարորդը եղել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, իսկ «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է 33-ամյա Գագիկ Միրզոյանը:
Նախընտրական գործընթացներում հանրահավաքների բացակայությունը մեծ ծառայություն է նաև գործող իշխանությանը, որի դեմ պայքարում է ՀԱԿ-ը: Միջազգային հանրությունը, ի թիվս այլ գործոնների, երկրում ժողովրդավարության վիճակը գնահատում է՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով է հասարակությունն իր կարծիքն արտահայտում հանրահավաքների, բողոքի ակցիաների միջոցով:
Վթարի հետևանքով մարդկային զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀԿ-ական Արման Սահակյանի օգտին քվեարկել է 13 հազար 337 ընտրող կամ 77.6 տոկոսը, իսկ ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի օգտին քվեարկել է 3239 ընտրող՝ մասնակիցների 18.6 տոկոսը:
Երկրորդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենից
Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: