
ՀԱԿ անդամը՝ խեղճացրած ընդդիմության ավելորդ աղմկարարության մասին

ՀԱԿ անդամ, «ՄԻ-96»կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում երեկ տեղի ունցեցած ընտրությունների վերաբերյալ:
«ՄԻ-96» Կուսակցության վարչության տարածածա հաղորդագրության մեջ ասված է.
«Երեկվա «ընտրությունները» հաստատեցին, որ ոչինչ չի արվել ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ և առաջիկա ընտրությունը նորից լինելու է «ավազակային»:
Այսինքն, վերջինիս մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿական ավազակաիշխանությունն է, այլև՝ անսկզբունքային ընդդիմությունը: Մասնավորապես, եթե այսքան կարևոր էր ընտրական օրենսգիրքն, ապա, մոտ մեկ տարի առաջ, ընդդիմությունը չպետք է բոյկոտեր նրա քննարկումները, իսկ եթե բոյկոտել էր, ապա այդ ապօրինի օրենսգրքով չպետք է մասնակցեր ընտրություններին:
Անկասկած, արդյունքն ավելի տպավորիչ կլիներ և հիմա, ոչ թե խեղճացրած ընդդիմությունն, այլ ավազակաիշխանությունը կխնդրեր նրան անդրադառնալ օրենսգրքին:
Իսկ, արտահերթ նիստի շուրջ ծավալված աղմկարարությունը ոչ միայն զավեշտալի է, այլև՝ անիմաստ ըստ էության, քանի որ բարձրացված հիմնական հարցերը կա՛մ հակասահմանադրական են կա՛մ տասներրորդական նշանակության: Ավելին, «ընդդիմադիր» ԲՀԿ-ական ապօրինությունները քողարկելու նպատակով, աղավաղվել է թիվ մեկ ընտրախախտման իրական դեմքը՝ կուսակցական բարեգործությունը:
Այդ կապակցությամբ, հայտարարում ենք, որ ԱԺ արտահերթ նիստի շուրջ բարձրացված աղմուկը երկու նպատակ է հետապնդում՝
- ցույց տալ, որ Հայաստանում ընդդիմությունը ոչնչացված չէ,
- ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի, իբր, անկատարության տակ քողարկել ապօրինի ընտրությունների հիմնական պատճառները, որոնց հետևանքն են նաև երեկվա «ընտրությունները»:
Միաժամանակ, գտնում ենք, որ ապօրինի ընտրությունների հիմնական պատճառներն են՝
– ՀՀ օրենսդրության, այդ թվում Սահմանադրության, պահանջների զանգվածային ոտնահարումը բարձրաստիճան պաշտոնյաների և, առաջին հերթին, պետության Գլխի կողմից,
– դատախազության դեմագոգիկ գործունեությունը,
– Սահմանադրական դատարանն իր քաղաքականացված նախագահով և ապօրինի կանոնակարգով»: