Թիվ 1 ընտրատարածքում առաջատարը ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանն է

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության լրացուցիչ ընտրություններում առաջադրված թեկնածուներից այս պահի դրությամբ առաջատար է ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նաև փոխանցեց, որ այս պահի դրությամբ՝ ըստ նախնական տվյալների, թիվ մեկ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը զիջում է մրցակցին «ավելի անգամներ, քան նախորդ խորհրդարանական ընտրություններում»:

Մեր հարցին, թե արդյո՞ք կան ընտրատեղամասեր, որտեղ Ստեփան Սաֆարյանը միանշանակ հաղթել է, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առայժմ նման ընտրատեղամասեր չկան:

Տեսանյութեր

Լրահոս