
ՃՈ վարչական շենքի հարևանությամբ այրվել է փեսայի կողմից վարած աներոջ «Գազ 3110»-ը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի 3/8 հասցեի մոտ՝ Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են մարել «Գազ 3110» մակնիշի 15 ՍԼ 576 համարանիշի ավտոմեքենայի շարժիչում բռնկված կրակը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի 75-ամյա Սանասար Գևորգյանին, իսկ մեքենան վարել է նրա փեսան՝ 46-ամյա Միքայել Ենգոյանը: Բարեբախտաբար, փեսա ու աներ արագ կողմնորոշվել ու դուրս են եկել ավտոմեքենայից: Կարճ ժամանակում ժամանել է նաև «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Shamshyan.com