
Թիվ 35 ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Արման Սահակյանը

Դեկտեմբերի 2-ին կայացած պատգամավորության լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով, թիվ 35 ընտրատարածքում հաղթող թեկնածուն ՀՀԿ-ական Արման Սահակյանն է: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
Թիվ 35 ընտրատարածքի 45 ընտրատեղամասերից ստացված տվյալների նախնական ամփոփ պատկերն այսպիսին է.
Դեկտեմբերի 2-ի ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների մասնակիցների նախնական թիվը թիվ 35 ընտրատարածքում՝ 17 հազար 420 է, որը համապատասխանում է ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների 30 տոկոսին: ՀՀԿ-ական Արման Սահակյանի օգտին քվեարկել է 13 հազար 337 ընտրող կամ 77.6 տոկոսը, իսկ ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի օգտին քվեարկել է 3239 ընտրող՝ մասնակիցների 18.6 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 841: