Բաժիններ՝

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվեցին 300 մանկավարժներ և 50 գիտնականներ

«Չափազանց կարևոր է հոգատար լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մտավոր ներուժը ներդնում են նոր մտավոր ներուժ ձևավորելու համար: Ահա հիմնական այս հավատամքով  դեկտեմբերի 2-ին կյանքի կոչվեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությունը, որի  ժամանակ 100  հազարական դրամով պարգևատրվեցին մարզի բոլոր դպրոցները ներկայացնող 300 մանկավարժներ, ինչպես  նաև մարզում աշխատող և ստեղծագործող 50 երիտասարդ գիտնականները:

Վանաձորում տեղի ունեցած միջոցառումն անցավ Հայ առաքելական Սուրբ   եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մասնակցությամբ և օրհնությամբ:

«Մեր ինքնությունը, մեր տեսակը պահելու ու պահպանելու համար, մեր մշակույթն իր առանձնահատկություններով աշխարհին ներկայացնելու համար պիտի կրթյալ սերունդներ պատրաստենք, աջակցենք գիտությանը, կրթությանը, ինչի ականատեսն ենք Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրների կողմից,- նշեց Սրբազանը` հավելելով«- Կարող ես  աշխարհն էլ ունենալ որպես քո սեփականություն, բայց մարդ շահել, գիտություն, մշակույթ շահել, արվեստ շահել, մտավորականին, մանկավարժին,  գիտնականին մեծարել` ամեն մարդու բան չէ»:

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ  Կարապետյանների ընտանիքը մի կողմից գնահատում է փորձ ու վաստակ ունեցող մանկավարժների աշխատանքը,  մյուս կողմից խրախուսվում են երիտասարդ մանկավարժները, ովքեր նոր են ոտք դնում մանկավարժության դժվարին ուղին, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել են դրսևորել իրենց, և վերջապես երիտասարդ գիտնականները, ովքեր մնացել են հայրենի մարզում ու իրենց գիտելիքներն ի նպաստ են բերում մարզի մտավոր ներուժի զարգացմանը:

Կարդացեք նաև

«Տաշիր»բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը բարձր գնահատեց Լոռու մարզպետարանի և «Լոռու երիտասարդ սերունդ» հ/կ ներգրավվածությունը` կազմակերպչական աշխատանքների առումով նման միջոցառումները Լոռու մարզում բարձր մակարդակով իրականացնելու գործում»:

«Տաշիր»  բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս