Լոնդոնին կզրկեն ֆինանսական կենտրոնի կարգավիճակից
Լոնդոնի կարգավիճակը՝ Եվրոպայի ֆինանսական կենտրոն, սկսել է նյարդայնացնել եվրոյի գոտու ներկայացուցիչներին։
Մայրցաքամաքային Եվրոպան արդեն վաղուց է «թարս» աչքով նայում Լոնդոնին։ Սակայն հիմա՝ պարտքային ճգնաժամի ֆոնին, դժգոհությունն ավելի է սրվել։
Օրինակ, Ֆրանսիայի Կենտրոնական բանկի նախագահ Քրիստան Նուայեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին պետք է զրկել ֆինանսական կենտրոնի կարգավիճակից՝ եվրոյի գոտում ֆինանսական բիզնեսի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Նա նշել է, որ այժմ Լոնդոնն իրենից ներկայացանում է «օֆշոր»։
«Մենք դեմ չենք, որ բիզնեսի մի մասը մնա Բրիտանիայում, սակայն հիմնական մասը պետք է լինի հսկողության տակ։ Այս ամենի պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան որոշեց մնալ եվրոյի գոտուց դուրս»,- ասել է Նուայեն։