
Բերեզովսկին` հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. Sports.ru

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ խոշոր` 3:0 հաշվով պարտության մատնեց Կազանի «Ռուբինին»: «Դինամոյի» հաղթանակում իր ներդրումն ունեցավ նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով մի քանի դրվագներում փրկեց իր թիմին վերահաս գոլից:
Բերեզովսկու հաշվին 5 սեյվ է գրանցվել: Այսպես, Sports.ru հայտնի կայքն ամենաբարձր գնահատակը տվել է հենց Բերեզովսկուն` 8 միավոր: Հարկ է նշել, որ հազվադեպ է լինում այնպես, երբ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանում է այն թիմի դարպասապահը, որն այդ խաղում խոշոր հաշվով հաղթանակ է տանում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը