Բաժիններ՝

Մահացել է «Համերի» հարվածից հետո հիվանդանոց տեղափոխված Նուբարաշենի բանտի պատասխանատու հերթապահը

Դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Նշված քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 28-ին՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Հիշեցնենք, որ նշված ճանապարհին բախվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած «Համմեր» մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Խաչատրյանի վարած «Վազ 2121» մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ «Վազ 2121»-ի ուղևորներից 10-ամյա երեխան մահացել էր:

Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 10-ամյա Արմեն Խաչատրյանն էր՝ Ներքին Սասնաշեն գյուղից: Իսկ վիրավորները նույն գյուղի բնակիչներ՝ վարորդ Ա. Խաչատրյանը և ուղևորներ 43-ամյա Թագուհի Համբարձումյանը, 42-ամյա Ազատ Խաչատրյանը և 30-ամյա Ելենա Կիրակոսյանը: Նշված անձինք եղել են «Վազ 2121»-ի ուղևորները: Հիվանդանոց են տեղափոխվել նաև «Համմեր» ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Խլղաթյանը:

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` շաբաթ օրը հիվանդանոցում մահացել է «Վազ 2121»-ի վարորդ, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ 48ամյա Անդրանիկ Խաչատրյանը: Վերջինս աշխատում էր է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ որպես պատասխանատու հերթապահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս